VERTEX

Project


Կինոտոն Հայաստանում եւ Արցախում
Written by Zara

Սկսվում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14—րդ միջազգային փառատոնին կցուցադրվի 186 կինոնկար շուրջ 63 երկրից։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս տարի Շառլ Ազնավուրին նվիրված փառատոնը կանցկացվի նոյեմբերի 6—10—ը, Երեւանում, Արցախում եւ նոյեմբերի 5—11—ը՝ Հայաստանի հինգ մարզում՝ Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արմավիրում, Կոտայքում։
«Փառատոնի շրջանակում Երեւան կժամանեն հյուրեր Ֆրանսիայից, Կանադայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Սլովակիայից եւ այլ երկրներից։ «Ռոլանը» հավատարիմ է մնում իր որդեգրած ձեւաչափին. այս տարի եւս մանկապատանեկան ժյուրին կազմված կլինի բացառապես երեխաներից եւ պատանիներից՝ Երեւանից եւ ՀՀ մարզերից»,–երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը։
Նրա խոսքով՝ «Խաղարկային ֆիլմեր», «Հանդիսատեսի համակրանք», «Անիմացիոն ֆիլմեր», «Ես իրավունքներ ունեմ», «Պատիվ ունեմ» անվանակարգերին միացել են «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» եւ ոչ մրցութային «Երեխաները՝ երեխաների համար» անվանակարգերը։
Փառատոնը շարունակում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միջմշակութային կապերի առավել խորացմանն ու ընդլայնմանը ուղղված հատուկ ծրագրերի իրագործումը, որի շրջանակում Ռուսաստանից Հայաստան ժամանած ականավոր կինոգործիչները Երեւանում վարպետության դասեր կանցկացնեն, կլինեն հետաքրքիր քննարկումներ։ Պատվավոր հյուրերից են անվանի կինոգետ, պրոդյուսեր, դերասան, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մեդվեդեւը։

 
ПОБЕДИТЕЛИ 14-го "РОЛАНА"
Written by Zara

Закрытие XIV Международного фестиваля детско-юношеских фильмов "Ролан" в Красном зале столичного кинотеатра "Москва" прошло при полном аншлаге. На сцене - организаторы "Ролана", его основатель и директор НунеМанукян, ведущий вечера Айк Петросян, юные исполнители песенных и танцевальных жанров. Среди зрителей - гости, участники и друзья фестиваля, а также воспитанники творческих центров, школ и детдомов, студенты и военнослужащие, вошедшие в жюри разных номинаций.

ПЯТЬ ДНЕЙ ФЕСТИВАЛЯ ДЕЙСТВИТЕЛЬНО СТАЛИ ПРАЗДНИКОМ ДЛЯ ТЫСЯЧ АРМЯНСКИХ ДЕТЕЙ, подростков и юношей. Фестиваль охватил не только Ереван, но и марзы Армении (Лори, Котайк, Ширак, Армавир, Гегаркуник) и Арцах и привлек в залы кинотеатров, домов и центров культуры, в вузы, школы, детдома, воинские части, военные учебные заведения и другие организации, где были устроены показы, около 25 тысяч юных зрителей.

Участие охваченной "Роланом" аудитории было разным, но одинаково важным и полезным для всех. Кто-то вошел в состав творческой группы и представил на фестиваль свою кинопродукцию. Другим предстояло судить работы как сверстников и режиссеров-дебютантов, так и давно состоявшихся авторов детско-юношеского кино. В отличие от других фестивалей, жюри "Ролана" по традиции собирается из подростков и молодежи, что позволяет искренне, объективно и непредвзято выбирать призеров и победителей. Тысячи школьников получили возможность познакомиться с новинками мирового кино для детско-подростковой аудитории, посмотреть чуть более взрослые фильмы на национальную тему, узнать о жизни, проблемах, интересах и мечтах своих зарубежных сверстников.

 
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը նվիրվում է Շառլ Ազնավուրին
Written by Zara

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ նոյեմբերի 6-ին կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը: Փառատոնը Երևանում և Արցախում կանցկացվի մինչև նոյեմբերի 10-ը, նոյեմբերի 5-11-ը՝ Հայաստանի 5 մարզերում /Շիրակ՝ ք. Գյումրի, Լոռի՝ ք. Վանաձոր, ք. Ալավերդի, Շնող hամայնք, Թեղուտ hամայնք, Քարկոփ համայնք, Գեղարքունիք՝ ք. Գավառ, ք. Մարտունի, Արմավիր՝ ք. Էջմիածին, Կոտայք՝ գ. Զովունի/: Փառատոնի աջակիցներն են` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ-ում Կանադայի դեսպանությունը, Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Երևանում Գյոթեի անվան ինստիտուտը /Գերմանիա/: «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը նվիրվում է Շառլ Ազնավուրին: Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 186 ֆիլմ՝ 63 երկրից: Այս տարի ծրագիրը համալրվել է 2 նոր անվանակարգով՝ «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» և «Երեխաները` երեխաների համար»: 14-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամը Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ կիրականացնի «Վիշեգրադ-Հայաստան նոր նախաձեռնություններ` միջմշակութային կինոերկխոսությունը ընդլայնելու համար» /Երևան, ՀՀ մարզեր/ հատուկ ծրագիրը՝ ուղղված Վիշեգրադի երկրների /Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխիա/ և Հայաստանի ու Վրաստանի միջև միջմշակութային երկխոսության խորացմանը:

 
Վիշեգրադի ֆիլմերի օրեր Գեղարքունիքի մարզում
Written by Zara

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոն

2018թ․ նոյեմբերի 6-10-ը Երևանում և Արցախում, 5-11-ը՝ Հայաստանի 5 մարզերում (Շիրակ, Արմավիր, Կոտայք, Գեղարքունիք, Լոռի) տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation) ՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

 
Մեկնարկել է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը
Written by Zara

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կցուցադրվի 186 կինոնկար շուրջ  63 երկրից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի Շառլ Ազնավուրին նվիրված փառատոնը կանցկացվի նոյեմբերի 6-10-ը Երևանում, Արցախում և նոյեմբերի 5-11-ը Հայաստանի հինգ մարզում` Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արմավիրում,  Կոտայքում:

«Տարիների ընթացքում փառատոնն իր առջև մի շարք նպատակներ է դրել, որոնցից է մանուկների, պատանիների  գեղագիտական դաստիարակությանը նպաստելը,  աշխարհընկալում ձևավորելը: Շատ կարևոր է այն, որ փառատոնն ապակենտրոնացված է, և այն մայրաքաղաքից տեղափոխվել է մարզեր՝ այնտեղ ապրող երեխաներին հնարավորություն ընձեռելով մասնակիցը լինել միջոցառումների ամբողջ ընթացքին, կապեր հաստատել, գուցե նաև քայլեր անել  այս ոլորտում»,-փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ բարի երթ մաղթելով փառատոնին:

 
<< < 1 2 3 4 5 6 7 > >>