«ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 13-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ 2017թ. նոյեմբերի 7-11-ը Երևանում, Ալավերդիում և Գավառում տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 13-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation)` ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի միջազգային աջակիցներն են ՀՀ-ում Ֆրանսիայի Դեսպանությունը, Ռուսաստանի Դաշնության Դեսպանությունը, Գերմանիայի Դաշնության Դեսպանությունը: Շուրջ 57 երկրներից ստացված 950 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 180 ֆիլմ: Երևան կժամանեն հյուրեր Ֆրանսիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Չեխիայից, Լեհաստանից, և այլ երկրներից: «Ռոլան» 13-րդ փառատոնի ընթացքում ժյուրիի նախորդ տարիների ձևաչափը պահպանվել է, որտեղ բացառապես աշխատելու են երեխաներ և երիտասարդներ, մասնավորապես` «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Շնող և Թեղուտ համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները և «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում՝ ոչ միայն ՀՀ, այլ` այս տարի նաև Արցախի զորամասերի զինվորները: |
|
Press 2017
|
|
|
|