VERTEX

Press 2014


Երևանում ու մարզերում մեկնարկելու է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը
Written by Zara

Նոյեմբերի 8-12-ը կանցկացնի մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը, որը միաժամանակ կմեկնարկի Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում: Փառատոնն, այսուհետ, կկրի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն անվանումը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:

 
"Ռոլան" մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը համախմբում է նաեւ Հայաստանի մարզերի երեխաներին
Written by Zara

"Ռոլան" մանկապատանեկան ֆիլմերի՝ նոյեմբերի 8-ին մեկնարկած միջազգային փառատոնին մասնակցում է 145 ֆիլմ մոտ 4 տասնյակ երկրներից: Հոբելյանական` 10-րդ փառատոնի կապակցությամբ այս տարի փոխվել է ժյուրիի ձեւաչափը՝ բոլոր ֆիլմերը գնահատելու են բացարձակապես երեխաները եւ երիտասարդները` "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների դպրոցի սաները, Հայ-ռուսական համալսարանի ուսանողները, Գավառի մանկատան սաները, Լոռու մարզի երեխաները: "Տարբերություն կա, ինչպես է նայում մեծահասակների ժյուրին եւ ինչպես են նայում երեխաները: Այս տարի երեխաների կարծիքն առավել կարեւոր է մեզ համար",- ասաց մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 10-րդ փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը:

 
Նոյեմբերի 8-ին կմեկնարկի մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ փառատոնը
Written by Zara

Հայաստանի մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ եւ "Ռոլան Բիկով" հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին կմեկնարկի մանկապատանեկան ֆիլմերի "Ռոլան" միջազգային փառատոնը: Այն 5 օր շարունակ միաժամանակ կանցկացվի Երեւանում, Գյումրիում, Ալավերդիում եւ Գավառում: Փառատոնի ծրագրում ընդգրկված է 38 երկրների 145 ֆիլմ:

 
8-12 ноября в Армении в десятый раз пройдет Международный фестиваль детско-юношеских фильмов, который отныне будет называться «Ролан».
Written by Zara

Директор фестиваля, председатель фонда «Ролан Быков» в Армении Нуне Манукян рассказала журналистам, что в этом году в фестивальную программу включено 145 фильмов из 38-ми стран мира, а показы в рамках фестиваля будут проходить в Ереване, Гюмри, Алаверди и Гаваре. Организаторы фестиваля придают особое значение децентрализации культурной сферы, и в этой связи после официального завершения фестиваля решили провести также областной тур - лучшие фильмы будут показаны в различных областях.

 
С 8 по 12 ноября в Армении проходит фестиваль детско-юношеских фильмов имени Ролана Быкова
Written by Zara

Этот фестиваль стал десятым, юбилейным и стартовал сразу в четырех городах страны -- Ереване, Гюмри, Алаверди и Гаваре, тем самым приобщая к культурной жизни не только столицу, но и регионы Армении. Основная цель фестиваля -- нравственное и духовное воспитание подрастающего поколения. Как передает Арменпресс, в нынешнем году в программу фестиваля попали 145 картин из 38 стран мира. Довольно внушительное количество фильмов поступило из России и стран СНГ. Фестиваль как всегда охватывает самые разные жанры и тематику -- это игровое полнометражное и короткометражное кино, документальное и анимационное кино, фильмы на остро социальную, спортивную и военно-патриотическую тематику.

 
Մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնն այս տարվանից կկրի "Ռոլան" անվանումը
Written by Zara

ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի "Ռոլան Բիկով" հիմնադրամը նոյեմբերի 8-12-ը կանցկացնի մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը, որը միաժամանակ կմեկնարկի Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում: Փառատոնն այսուհետ կկրի "Ռոլան" մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն անվանումը: Փառատոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ին, "Մոսկվա" կինոթատրոնում: Փառատոնի երևանյան փուլը կտևի 5 օր, արդյունքները կամփոփվեն փակման արարողության ընթացքում՝ նոյեմբերի 12-ին, ժամը 18:00-ին, "Մոսկվա" կինոթատրոնում: Մարզային փուլը կշարունակվի մինչև 2014 թ. դեկտեմբերի 20-ը` Վանաձորում, Դիլիջանում, Արարատում և Եղեգնաձորում. մարզաբնակ երեխաների և երիտասարդների համար կցուցադրվեն լավագույն փառատոնային ֆիլմերը և մուլտֆիլմերը:

 
<< < 1 2 3 4 5 6 7 > >>