VERTEX

ՓԱՌԱՏՈՆ 2015
Գրել է Zara

«ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 11-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

2015թ. նոյեմբերի 7-ից 11-ը Երևանում, ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում կմեկնարկի «Ռոլան»մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation)` ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի ծրագրում ընդգրկվել է 156 ֆիլմ աշխարհի 44 երկրներից, նախատեսվում է ավելի քան 25000 հանդիսատես (Երևան, ՀՀ մարզեր, Արցախ, Ջավախք): Փառատոնի շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումները և կինոդիտումները ավանդաբար կանցկացվեն բացառապես բարեգործական հիմունքներով: Կինոփառատոնի՝ ավանդական դարձած 7 անվանակարգերին այս տարի ավելացել է ևս մեկը` «Ապագա՝ առանց Ցեղասպանության» խորագրով հատուկ ոչ մրցութային անվանակարգը, որտեղ ներկայացվելու են ոչ միայն հայ, այլև այլ ազգերի ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր:Տարեցտարի շարունակվում և ընդլայնվում ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամի և ՀՀ Պաշտպանության նախարարության միջև 2013 թվականից ստեղծված համագործակցությունը, ինչի շնորհիվ ստեղծվել էր «Պատիվ ունեմ» անվանակարգը: Այս տարի փառատոնին մասնակցած 5 զորամասերին (Գորիս, Սիսիան, Իջևան, Նուբարաշեն, Վարդենիս) ավելացել է ևս 3-ը (Ճամբարակ, ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամը առաջինն էր, երբ 2006թ.-ից, ընդլայնելով փառատոնի շրջանակներըմայրաքաղաքից տեղափոխվեց նաև ՀՀ մարզեր, որի նպատակն էր ՀՀ մարզերում մշակութային կյանքի խթանումը և մարզաբնակ երեխաների ու պատանիների համար մշակութային անցուդարձին մասնակից լինելու պայմանների ստեղծումը: Այս տարի փառատոնի ավանդական դարձած մարզային փուլը նախատեսվում է իրականացնել Շիրակում (Գյումրի), Լոռիում (Վանաձոր, Ալավերդի, Շնող, Թեղուտ) Գեղարքունիքում (Գավառ) և Տավուշում (Դիլիջան):2006թ.-ից ի վեր ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամը Արցախում իրականացրել է մի շարք բազմաբնույթ (մշակութային, սոցիալական, կրթական) ծրագրեր: Շարունակելով համագործակցությունը Արցախի մշակույթի նախարարության հետ` այս տարի ևս փառատոնին հաջորդող 40 օրերի ընթացքում կկազմակերպվեն փառատոնի լավագույն ֆիլմերի կինոդիտումներ Արցախի բոլոր Այս տարի առաջին անգամ փառատոնը, հանդիսանալով միջազգային հարթակ և ընդլայնելով իրականցվող ծրագրերը, կինոդիտումներ կկազմակերպի նաև Ջավախքում, որի նպատակն է խորացնել և հետագայում ընդլայնել Հայաստան-Ջավախք մշակութային համագործակցությունը: ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամի առաջնային ծրագրերից է նաև ապագայում էլ ավելի ամրապնդել Հայաստան-սփյուռք մշակութային կամուրջը՝ հայկական համայնքներին դարձնելով փառատոնի անմիջական Հատուկ ուշադրության է արժանի փառատոնի շրջանակներում նախատեսվող «Ես կօգնեմ» խորագրով բարեգործական ակցիան` ուղղված ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակվող անապահով ընտանիքների երեխաներին: Բարի կամքի դրսևորում, ահա ակցիայի նպատակը, որին կարող է մասնակից դառնալ մեր հանդիսատեսը՝ փառատոնային օրերի ընթացքում՝ «Մոսկվա» կ/թ-ի բոլոր դիտումներին իրենց հետ բերելով խաղալիքներ, մանկական գրքեր կամ այլ օգտակար իրեր:

 

Կինոդիտումների ավարտից հետո բարեգործական ակցիան կշարունակվի մինչև 2015թ.-ի նոյեմբերի 27-ը, որի ընթացքում հանգանակությունները կարող են բերվել ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամի գրասենյակ: Բարեգործական ակցիային կարող են մասնակից դառնալ նաև անհատները, պետական կառույցները, հիմնադրամները և բոլոր այն կազմակերպությունները, որոնք սրտացավ են սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաների համար: Բարեգործական ակցիայի հետ կապված ցանկացած լրացուցիչ տեղեկության համար զանգահարել՝ հեռ. 010 54 02 30, 093 54 02 30, 093 10 37 14:

Փառատոնի բացման արարողություննոյեմբերի 7, ժամը 19:00 «Մոսկվա» կ/թ Կարմիր դահլիճ /փառատոնի շրջանակներում որպես բացման ֆիլմ կցուցադրվի հանրահայտ ռեժիսոր Փոլ Քինգի բրիտանաֆրանսիական «Պադինգտոն» ֆիլմը, որի գլխավոր դերակատարներից մեկն է աշխարհահռչակ դերասանուհի Նիկոլ Քիդմանը/:Փառատոնի փակման արարողություննոյեմբերի 11, ժամը 19:00 «Մոսկվա» կ/թ Կարմիր դահլիճ

 

/փառատոնի շրջանակներում որպես փակման ֆիլմեր կցուցադրվեն ռեժիսոր Սա Յեոնդոնգի կորեական «Հրում», ռեժիսոր Կոնստանտին Բրոնզիտի ռուսական «Առանց տիեզերքի ապրել չենք կարող» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը, ինչպես նաև իսպանացի ռեժիսոր Խավիեր Նավարոյի բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր «Երազ տեսա» խաղարկային կարճամետրաժ ֆիլմը/: