VERTEX

News

Սխալ
  • JFolder::files: Ուղյակ ծրար չի:
Տեղեկացում
  • There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/stories/marine2014
ՀԱՆԴԻՊՈՒՄ <<ԿԻՍԱԼՈՒՍՆԻ ԾՈՎԱԾՈՑԸ>> ՖԻԼՄԻ ՌԵԺԻՍՈՐԻ և ՊՐՈԴՅՈՒՍԵՐԻ ՀԵՏ
Գրել է Zara

Ֆիլմի ռեժիսոր Մարինե Զաքարյանի և պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի հետ հանդիպումը կայացավ նոյեմբերի 10-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում Ռոլան Բիկով հիմնադրամի կողմից կազմակերպվող «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ֆիլմի հիմքում ընկած են հայազգի մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի չորս պատմվածքը՝ «Մաղադանոսի այգի», «Ծննդյան տոներից երեք օր անց», Փասիան որսացողը» և ֆիլմի ընդհանուր անվանը համանուն «Կիսալուսնի ծովածոցը» :

Ինչպես ֆիլմի ռեժիսորը նշեց,- «Ֆիլմը հիմնված է Սարոյանի տարբեր նովելների վրա, որոնք մեկ ընդհանուր գաղափար ունեն՝ հերոսների հասունացումը, մանկությունից դեպի այլ աշխարհ անցումը, որը ոչ այդքան հասուն է և ոչ էլ այդքան դեռատի: Այս առումով, ըստ եղանակների՝ նովելները հավաքվել և մասնատվել են չորս մասերի, որովհետև դրանք ինքնին նման են եղանակներին»: Պետք է նշել, որ ռեժիսորը և պրոդյուսերը մեծ սիրով պատասխանեցին ներկաների հարցերին և առավել մանրամասն պատմեցին ֆիլմի ստեղծման աշխատանքներից՝ խոսելով նաև ֆիլմերի որակների մասին: Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպվեց նոյեմբերի 7-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում: Ֆիլմը ցուցադրվեց նաև ԵՊՀ-ում, իսկ նոյեմբերի 11-ին ցուցադրվեց Մոսկվա կինոթատրոնում: Ֆիլմի ռեժիսորը հավելեց նաև, որ մեծ էկրանով ֆիլմը բոլորովին այլ է:

 

{gallery}marine2014{/gallery}