VERTEX

News

11-րդ մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն
Գրել է Zara

2015թ. նոյեմբերի 7-ից 11-ը Երևանում և մարզերում կանցկացվի «ՌՈԼԱՆ» Մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի օրակարգը կլինի միջոցառումներով ու ծրագրերով հագեցած: Փառատոնի շրջանակներում սպասվում են բազմաթիվ կինոդիտուրմներ, քննարկումներ, հետաքրքիր ստեղծագործական հանդիպումներ, մամլո ասուլիսներ, վարպետության դասեր:

 

Գալիք փառատոնի բոլոր մասնակիցներին մաղթում ենք հետաքրքիր փառատոնային օրեր և անմոռանալի տպավորություններ: