VERTEX

Փառատոն 2015

Փառատոն 2007

2007թ. հոկտեմբերի 25-31-ը Երևանում և ԼՂՀ-ում և 40 օր ՀՀ մարզերում տեղի ունեցավ Մանկապատանեկան ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնը, որը կազմակերպվել էր ՀՀ և Միջազգային (Ռուսաստան) «Ռոլան Բիկով» հիմնադրամների կողմից ՀՀ Մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ կառավարության աջակցությամբ:

Փառատոնի ընթացքում ցուցադրվեց 2005-2007թթ. աշխարհի 18 երկրներում նկարահանված 47 կինոնկար, որոնցից 14-ը մրցութային:

Երևանում և ԼՂՀ-ում փառատոնի շրջանակներում կազմակերպվեցին վարպետության դասեր, կլոր սեղաններ և ստեղծագործական երեկոներ մշակույթի ականավոր գործիչների մասնակցությամբ, ինչպիսիք են Արմեն Մեդվեդևը (Ռուսաստան), Կլաուդիո Գուբիտոսին (Իտալիա), Ժան Միտերրանը (Ֆրանսիա), Սուսաննա Վելեջիան (Արգենտինա), Բորիս Գրաչևսկին (Ռուսաստան),Վեդա Կումարը (Հնդկաստան), Հակոբ Կիրակոսյանը (Ռուսաստան),  և այլք: Փառատոնի հյուրերը ԼՂՀ-ում պաշտոնական հանդիպումներ ունեցան ԼՂՀ նախագահի, Ազգային Ժողովի նախագահի և Մշակույթի նախարարի հետ:

Երևանում, ԼՂՀ-ում և ՀՀ մարզերում փառատոնը լուսաբանվեց 7 հեռուստաալիքների, 5 ռադիոկայանների և 30 ամսագրերի ու լրագրերի միջոցով:

Փառատոնն իր գլխավոր նպատակին հասավ` թեկուզ և կարճ ժամանակով ուրախություն և երջանկություն պարգևելով մանկատների, հանրակրթական դպրոցների և անապահով ընտանիքների երեխաներին: Ավելի քան 17000 երեխաներ եզակի հնարավորություն ունեցան դիտելու վերջին երկու տարվա ընթացքում նկարահանված լավագույն կինոնկարները:

Փառատոնի կազմակերպչական կոմիտեն փառատոնի ավարտից հետո որոշում կայացրեց անցկացնել փառատոնի` ավանդական դարձած երկրորդ` բարեգործական փուլը` Մանկապատանեկան Երրորդ միջազգային փառատոնը Հայաստանի մարզերի երեխաների համար: ՀՀ մարզերում (Գեղարքունիք (Գավառ), Տավուշ (Իջևան), Շիրակ (Գյումրի), Կոտայք (Հրազդան)) ցուցադրվեցին լավագույն մրցութային կինոնկարները: Կարող ենք նշել, որ փառատոնի երկրորդ փուլն անցավ մեծ հաջողությամբ, ինչի մասին կարելի է դատել նաև մամուլի հրապարակումներից և հեռուստատեսությամբ ցուցադրված նյութերից: