VERTEX

News

Հիմնադրամի մասին
Գրել է Administrator

ARMENIAN FOUNDATION FOR PROMOTION OF CINEMA AND TV FOR CHILDREN AND YOUTH “ROLAN BYKOV FOUNDATION”

Vardanants St. pass 8, Yerevan 0010, Armenia, tel. +37411 540 230, e-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.rolanbf.com

 

2001թ. սկսած Երևանում գործում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը, որի հիմնական նպատակն է իրագործել մշակութային, կրթական, մարդու իրավունքների և սոցիալական ծրագրեր` ուղղված երեխաների և երիտասարդների գեղագիտական, մշակութային ու կրթական զարգացմանը: Ծրագրերն իրականացվում են ՀՀ Նախագահի, ՀՀ առաջին տիկնոջ, ՀՀ կառավարության, Արցախի Հանրապետության կառավարության, Երևանի քաղաքապետարանի, UNICEF-ի հայաստանյան գրասենյակի, UNDP-ի, USAID-ի, CIFEJ-ի, OSF-ի, EPF-ի և այլ կառույցների ու կազմակերպությունների աջակցությամբ:

Հիմնադրամը, ի թիվս բազմաթիվ այլ ծրագրերի, հանդիսանում է նաև Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչը, որն իր տեսակի մեջ միակ մանկապատանեկան կինոֆորումն է Անդրկովկասում: Փառատոնը լայն նախագիծ է, որին մասնակցում են ոչ միայն երեխաներ, երիտասարդներ, կինոյի ու արվեստի գործիչներ աշխարհի տարբեր երկրներից, այլև փորձառու բժիշկներ ու իրավապաշտպաններ:
Փառատոնի պատվավոր նախագահն է ՌԴ ավեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մեդվեդևը:

Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը երեխաների և պատանիների հետ աշխատելու բավականին մեծ փորձ ունի. ամենամյա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն, բազմաթիվ վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, պրեմիերաներ, հոբելյանական երեկոներ (այդ թվում` հայկական մուլտիպլիկացիայի 70-ամյակը), կլոր սեղան քննարկումներ, ցուցահանդեսներ, միջազգային կոնֆերանսներ, ինչպես նաև բարեգործական ակցիաներ և այլ միջոցառումներ Երևանում, ՀՀ մարզերում և Արցախում:

Փառատոնին մասնակցել են Կարեն Շահնազարովը, Տիգրան Քեոսայանը, Վլադիմիր Գրամմատիկովը, Էդուարդ Նազարովը, Դավիթ Քեոսայանը, Գարրի Բարդինը, Ալեքսանդր Գորդոնը, Ալեքսանդր Բորոդյանսկին, Բորիս Գրաչևսկին, Կիրիլ Ռազլոգովը, Գրիգորի Գլադկովը, Յուրի Նորշտեյնը, Յուրի Էնտինը, Լևոն Օգանեզովը (Ռուսաստան), Լաուրա Գևորգյանը, Ջասուր Իսխակովը (Ուզբեկստան), Կասպար Յանկիսը (Էստոնիա), Իվար Կալնինշը (Լատվիա), Հասան Ջեմալը (Թուրքիա), Անդրե Մարտինը (Հունաստան), Թոմ Պալմենը (Շվեդիա), Ջուլիա Սանդրա Վիրստան, Կլաուդիո Գուբիտոսին, Ռաֆայել Պիկարդին (Իտալիա), Բեն Ֆրենսիսը (ՀԱՀ), Նատալիա Չերնիշովան, Դավիդ Չերկասսկին (Ուկրաինա), Միխայիլ Տումելյան (Բելառուս), ինչպես նաև ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից:

Հիմնադրամի գործունեությունն ու փառատոնը մեկնարկել են 2001 թվականից:

2001


Մանկապատանեկան ֆիլմերի 1-ին միջազգային փառատոնի հիմնադրում և իրականացում Երևանում և Գյումրիում: Այդ տարիներին մեր երկրում դեռևս չէր ստեղծվել փառատոնային դաշտ, իսկ տարածաշրջանում չկար ոչ մի միջազգային փառատոն մշակույթի ոլորտում: Փառատոնի հյուրերն էին Կարեն Շահնազարովն իր երկու որդիների հետ, Բորիս Գրաչևսկին, Գարրի Բարդինը, Ալեքսանդր Բորոդյանսկին և այլք: Փառատոնը տարածաշրջանում փառատոնային գործունեության ոլորտում «պիոներ»-ի կարգավիճակ ստացավ: Կազմակերպվեցին լավագույն փառատոնային ֆիլմերի բարեգործական ցուցադրություններ, պրեմիերաներ Երևանում և Գյումրիում:

 

 

2006


Փառատոնն առաջինն էր, որ այցելեց ՀՀ մարզեր (5 մարզ)` բարեգործական ցուցադրություններ կազմակերպելով մշակույթի կենտրոններում, դպրոցերում, ամենուր, որտեղ հնարավոր էր ֆիլմ ցուցադրել: Ընդլայնվեց փառատոնի մասնակից երկրների ցանկը: Մեկնարկեց մանկատների և գիշերօթիկ հաստատությունների հետ համագործակցության ծրագիրը (Գյումրի, Գավառ):

 

 

Փառատոնը երկու մրցութային անվանակարգով ընդգրկվեց Եվրոպական փառատո-ների ցանկում` որպես միջազգային փառատոն:

 

 

 

Փառատոնն անցկացվեց ՀՀ Առաջին տիկնոջ` Բելլա Քոչարյանի բարձր հովանու ներքո:

 

 

 

 

2007

Ի լրումն փառատոնային ծրագրերի ընդլայնման` փառատոնն առաջին անգամ մեծ պատվի-րակությամբ (50 հյուրեր աշխարհի տարբեր երկրներից) այցելեց ԼՂՀ: Օտարերկրյա հյուրերին ընդունեց ԼՂՀ նախագահ պարոն Բակո Սահակյանը: 2007թ-ին սա թերևս ԼՂՀ այցելած ամենամեծ մշակութային պատվիրակությունն էր:

 

 

2008

Փառատոնի շրջանակներում Ռոբերտ Սահակյանցի հետ միասին իրականացվեց «Հայկական մուլտիպլիկացիայի 70-ամյակը» ծրագիրը:
Փառատոնին մասնակցեցին անիմացիայի աշխարհում հանրահայտ վարպետներ Յուրի Նորշտեյնը, Էդուարդ Նազարովը, օսկարակիր Ալեքսանդր Պետրովը, Դավիդ Չերկասսկին, Անդրեյ Խրժանովսկին, Վիոլետա Կոլեսնիկովան, Նատաշա Չերնիշովան, Աննա Ատամանովան, Ռոզա Ստիեբրան, Միխայիլ Տումելյան և այլք:

 

 

 

 

 

 

 

 

 

2009

Կյանքի կոչվեցին մի շարք կրթական ու սոցիալական ծրագրեր. «Դու մենակ չես ... Միասին կհաղթենք» ծրագրի իրականա-ցում: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մանկական հեմատոլոգիայի, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի առաջին տեղակալ Ալեքսեյ Մասչանի այցը Երևան:

 

 

Ծրագրի շրջանակներում անվճար բժշկական խորհրդատվություն և բուժզննում իրա-կանացվեց արյան սուր լեյկոզով հիվանդ երեխաների համար, ինչպես նաև դա-սախոսություններ հայ երիտասարդ մասնագետների համար:

 

 

 

2010

Փառատոնային ավանդական ծրագրից զատ (անվճար կինոցուցադրություններ, վարպետության դասեր, պրեմիերաներ, ցուցահանդեսներ և այլն)` ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրագործվեց «Ես իրավունքներ ունեմ» խորագրով նոր նախագիծ` երեխաների իրավունքների վերաբերյալ ֆիլմերի մրցութային նոր անվանակարգի ստեղծում: Փառատոնը հյուրընկալեց հայտնի իրավապաշտպանների, այդ թվում` Միջեկեղեցական խաղաղության խորհրդի գլխավոր քարտուղար Մինթ Յան Ֆաբերին (Նիդերլանդներ) և այլոց:

 

 

 

 

Փառատոնին հրավիրվել էր նաև Քեոսայանների ընտանիքը` Տիգրան և Դավիթ Քեոսայանները, Լաուրա Քեոսայանը և Լաուրա Գևորգյանը. Գյումրիում` Էդմոնդ Քեոսայանի հայրենիքում, բացվեց հայտնի կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանին նվիրված հուշատախտակ (ք. Գյումրի, «Հոկտեմբեր» կ/թ):

 

 

 

 

 

 

2011

Փառատոնի աշխարհագրական սահմանների ընդլայնում և նոր լայնամասշտաբ նախագծերի իրականացում:

«Երկրի օր». նվիրված էր Ճապոնիայի

երկրաշարժի և ցունամիի զոհերին:

Ճապոնական պատվիրակության

ղեկավարն էր Ռուսաստանում Ճապոնիայի

դեսպանատան տեղեկատվական

բաժնի ղեկավար, նախարարխորհրդական Իսիձե Մոտոյուկին, ինչպես նաև Մանկապատանեկան ֆիլմերի «Kinder» միջազգային փառատոնի նախագահ Միցուո Տահիրան:


Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպվեց «Ճապոնիան հայ երեխաների աչքերով» ցուցահանդեսը, ինչպես նաև «Նոր անուններ» ծրագրի տաղանդավոր երեխաների մասնակցությամբ դասական համերգ, որտեղ հայ երեխաների կատարմամբ հնչեցին ճապոնացի և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

 

 

 

 

 

 

 

«Դու մենակ չես...Միասին կհաղթենք» ծրագրի

իրականացում. Բժշկական գիտությունների

դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ վաստակավոր բժիշկ

 

Վլադիմիր Կոզլովի մասնակցությունը ծրագրին, ով ոչ միայն վիրահատեց անապահով ընտանիքներից 15 երեխաների, այլև իր նոր` օթորինոլարինգոլոգիայի բնագավառում անարյուն վիրահատությունների կատարման մեթոդիկան նվիրեց հայ բժիշկներին:

 

2012

7-րդ փառատոնի շրջանակներում USAID-ի և «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ իրագործվեց «Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը` որպես Հայաստանի և Թուրքիայի միջև մշակութային հարաբերությունների բարելավման նոր հարթակ» ծրագիրը: Թուրքիայից ժամանած 11 հյուրերն ու երեխաները ցանկություն հայտնեցին այցելել Ծիծեռնակաբերդ և սպիտակ մեխակներ դրեցին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

Համագործակցության ընդլայնում Ռ. Յոլյա-նի անվան արյունաբանական կենտրոնի հետ. պրոֆեսորներ Ա. մասչանի և Ա. Կարաչունսկու մասնակցությունը փառատոնին և ծրագրին: Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և Մոսկվայի մանկական հեմատոլոգիայի, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտական կենտրոնի միջև, համաձայն որի Հայաստանը հետայսու կընդգրկվի հեմատոլոգիայի միջազգային ասոցիացիայի կազմում, ինչի արդյունքում արյան լեյկոզով հիվանդ յուրաքանչյուր հայ երեխա անվճար բժշկական խորհրդատվություն կստանա ասոցիացիայի անդամ 35 երկրների բժիշկների կողմից:

 

 

 

 

 

 

 

 

 

Ծրագիրն անցկացվեց ՀՀ Առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

 

2013

Հիմանդրամն իրականացրեց Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 1-5-ը Երևանում և 2,5 ամիս ՀՀ 5 մարզերում:

Փառատոնը Գյումրիում

Փառատոնը Վանաձորում

Փառատոնը Գավառում

Փառատոնը Դիլիջանում

 

Փառատոնը Բյուրեղավանում

Փառատոնն անցկացվեց ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի, ԱՄՆ գերմանական Մարշալ հիմնադրամի և այլոց աջակցությամբ:
Ավելի քան 23 000 երեխաների և երիտասարդների մասնակցություն փառատոնային ծրագրերին ու միջոցառումներին: Կինոդիտումների ավելի քան 15 000 անվճար տոմսերի տրամադրում դպրոց-ների, մանկատների, գիշերօթիկ հաստատու-թյունների երեխաներին:

Իրականացվեցին մի շարք ծրագրեր, ինչպիսիք են`

1. Փառատոնային ավանդական ծրագիր (կինոցուցադրություններ, պրեմիերաներ, վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, սեմինարներ և այլն)

Զորամասերում հանդիպումներ կազմակերպվեցին հանրահայտ դերասանների և ռեժի-սորների հետ:
2. «Պատիվ ունեմ» ծրագիր: Այն ողջունվել և խրախուսվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Սահմանամերձ շրջաններում տեղակայված թվով 8 զորամասերի զինծառայողներ դարձան նախագծի անմիջական մասնակիցը:

3. Շարունակվեցին «Ես իրավունքներ ունեմ», «Ես ձեզանից մեկն եմ», «Ամեն ինչ երեխաների կողմից» ծրագրերը:

4. ՀՀ սպորտի նախարարության հետ համատեղ ստեղծվեց սպորտային ֆիլմերի նոր անվանակարգ: ՀՀ զորամասերում կազմակերպվեցին կինոցուցադրություններ և հանդիպումներ հանրահայտ մարզիկների, մարզիչների, ռեժիսորների հետ:

 

5. Իրականացվեց «Կինոն` հանդուրժողականության լեզու» խորագրով միջազգային կոնֆերանս, որին մասնակ-ցեցին սևծովյան երկրներից հրավիրված երիտասարդ և փորձառու կինոգործիչներ:

6. Կազմակերպվեց «Ճապոնիան հայ երեխաների աչքերով» կատալոգի շնորհանդեսը, ինչպես նաև Հայաստանի և ԼՂՀ-ի ստեղծագործող երեխաների լավագույն աշխատանքների «Խաղաղություն քո տանը» խորագրով ցուցահանդես` նվիրված Հարավաֆրիկյան Հանրապետությանը: Նախա-տեսվում է աշխատանքների ցուցադրություն նաև ԼՂՀ-ում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում:

7. Կազմակերպվեց Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմի պրեմիերան: Այցի ընթացքում Շահնազարովը պարգևատրվեց ՀՀ նախագահի, ՀՀ ՊՆ նախարարի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության պարգևներով:

 

2014

2014 թ. նոյեմբերի 8-12-ը Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում տեղի ունեցավ մանկապատանեկան ֆիլմերի «Ռոլան» 10-րդ միջազգային փառատոնը:
Փառատոնի ծրագրում ընդգրկվել է 145 ֆիլմ` 38 երկրներից: Փառատոնի շրջանակներում տեղի ունեցան պրեմիերաներ, հանդիպումներ բուհերում և հանրակրթական դպրոցներում: Հոբելյանական փառատոնի առնչությամբ ժյուրիի կազմում ներառվել են բացառապես երեխաներ և դեռահասներ:

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ <<ԿԻՍԱԼՈՒՍՆԻ ԾՈՎԱԾՈՑԸ>> ՖԻԼՄԻ ՌԵԺԻՍՈՐԻ և ՊՐՈԴՅՈՒՍԵՐԻ ՀԵՏ

 

Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպվեց նոյեմբերի 7-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում:

ՖԻԼՄԵՐԻ ԴԻՏՈՒՄ «ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 10-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Փառատոնի շրջանակներում հատվածներ են ցուցադրվել նաև Դավիթ Սահակյանցի «Անահիտ» մուլտֆիլմից: Այն նկարահանվել է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի մոտիվներով:

2015

2015թ. նոյեմբերի 7-ից 11-ը Երևանում, ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում մեկնարկեց «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation)` ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի ծրագրում ընդգրկվել է 156 ֆիլմ աշխարհի 44 երկրներից և ավելի քան 25000 հանդիսատես (Երևան, ՀՀ մարզեր, Արցախ, Ջավախք): Փառատոնի շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումները և կինոդիտումները ավանդաբար անցկացվեցին բացառապես բարեգործական հիմունքներով:

 

Հանդիպում “Անահիտ” մուլտֆիլմի ռեժիսոր Դավիթ Սահակյանցի հետ “Թումո” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

 

Հանդիպման ընթացքում Դավիթ Սահակյանցը պատմեց Ռոբերտ Սահակյանցի մասին, ցուցադրվեց վավերագրական ֆիլմ ինչպես նաև “Անահիտ” մուլտֆիլմը:

ԵՍ ԿՕԳՆԵՄ, ԻՍԿ ԴՈՒ ԿՕԳՆԵ՞Ս
«
Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում իրակակացվել է «Ես կօգնեմ» խորագրով բարեգործական ակցիա՝ ուղղված սահմանամերձ գյուղերում ապրող երեխաներին,

որն իրականություն դառձավ միայն յուրաքանչյուրիս անգամ փոքր հանգանակության շնորհիվ:

 

Նպատակը՝ երեխաներին մեր ջերմությունն ու ուշադրությունը ցուցաբերելն է, իսկ

միջոցը՝ փառատոնային հարթակն է: Ակցիայի առաջին փուլն արդեն ավարտված է:
Ակցիայի արդյունքում հավաքված նվիրատվությունները կփոխանցվեն հատուկ

ընտրված սահմանամերձ գյուղերի անապահով ընտանիքների երեխաներին: Սա

այն դեպքն է, երբ նպատակը արդարացնում է միջոցները: :)
«
Մոսկվա» կ/թ, նոյեմբերի 8-ին, 9-ին և 10-ին, «Մոսկվայի տուն» մշակութա-

գործարարական կենտրոնում՝ Նոյեմբերի 7-ին, 8-ին, 9-ին և 10-ին տոմսարկղից

վերցնելով անվճար տոմս, փառատոնային ֆիլմերի ցուցադրություններից առաջ

հանդիսատեսը խաղալիքներ, մանկական գրքեր, հագուստ, գրենական պիտույքներ

և այլ անհրաժեշտ ու օգտակար իրեր նվիրաբերեց մուտքի մոտ դրված մեծ արկղերում,

իսկ նրանք ովքեր չէին հասցրել փառատոնային օրերի ընթացքում կատարել

նվիրատվություններ, կապ հաստատեցին «Ռոլան Բիկով» հիմնադրամի գրասենյակի

հետ՝ ցուցաբերելով իրենց մասնակցությունը ակցիային:
Մեզ միացան Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, Ռուսաստանի

գիտության և մշակույթի կենտոնը, «Մոսկվայի տուն» մշակութագործարարական

կենտրոնը, «Երևակ» կրթահամալիրը, Սիամանթոյի անվան 162 դպրոցը և այլ կազմակերպություններ:


2015թ. նոյեմբերի 7-ից 11-ը Երևանում, ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում մեկնարկեց «Ռոլան»

մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation)` ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի ծրագրում ընդգրկվել է 156 ֆիլմ աշխարհի 44 երկրներից և ավելի քան 25000 հանդիսատես (Երևան, ՀՀ մարզեր, Արցախ, Ջավախք): Փառատոնի շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումները և կինոդիտումները ավանդաբար անցկացվեցին բացառապես բարեգործական հիմունքներով:

• 2001-2015թթ. փառատոնի մասնակիցների թիվը ՀՀ-ից և ԼՂՀ-ից կազմում է 380 000:
• Փառատոնը լուսաբանվում է հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցների (Երևան, մարզեր, ԼՂՀ) և տարբեր երկրներից հրավիրված լրագրողների կողմից:

Հիմնադրամի և փառատոնի գործունեության մասին առավել մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել փառատոնի ֆեյսբուքյան էջում հետևյալ հղումով` https://www.facebook.com/pages/International-Film-Festival-for-Children-and-Young-People-Armenia/214722828567753?ref=br_tf